Հայաստանում գործում է 68 բուհ (56 բուհ, 12 մասնաճյուղ)։ 4295 օտարերկրացի ուսանող սովորում է 68 բարձրագույն հաստատությունում։ Եվ 68 հաստատությունից միայն ԵՊԲՀ-ում սովորում է 1761 օտարերկրացի ուսանող (կլինիկական օրդինատորները ներառված չեն այս թվի մեջ), այսինքն միայն ԵՊԲՀ-ում բժշկական կրթություն է ստանում հանրապետությում սովորող օտարերկրացի ուսանողների 41%-ը։ Ստացվում է, որ միայն մեկ բուհում սովորում է օտարերկրացիների 41%-ը, իսկ մնացած 59%-ը՝ մնացած 67 բուհում։ Վիճակագրական տվյալները 2019 թվականի պաշտոնական տվյալներն են։