Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ուսանողները ներկայացրին Հայաստանը Եվրոպայի խորհրդի «Երիտասարդության երկխոսություն 2022» գիտաժողովին

ԵՊԲՀ ուսանողները ներկայացրին Հայաստանը Եվրոպայի խորհրդի «Երիտասարդության երկխոսություն 2022» գիտաժողովին

ԵՊԲՀ ուսանողներ Բուրհան Իլյասն ու Սանոբար Շարիֆը Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի «Երիտասարդության երկխոսություն 2022» միջոցառմանը ներկայացրին Հայաստանը:

Հնդիկ ապագա բժիշկները Վրաստանի կրթության և մշակույթի նախարարության կողմից հրավիրված էին երիտասարդական գիտաժողովին՝ որպես բանախոսներ։ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրի ուսանողները միջոցառման մասնակիցներին պատմեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի և «ԴԵՆԴԻ» նյարդավիրաբուժական ակումբի գործունեության մասին:

«Երիտասարդության երկխոսություն 2022» գիտաժողովին յուրաքանչյուր եվրոպական երկիր և արևելյան գործընկեր երկիր ներկայացված էր 2 բանախոսով, ընդհանուր առմամբ՝ 60 մասնակից: