ԵՊԲՀ մի քանի ուսանողներ Տորոնտոյի Հայ բժշկական միության կողմից ստացան հավաստագրեր և 100 հազար դրամ պարգևավճար։
Միությունը, որ ստեղծվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, հայրենիքին օժանդակող, տարբեր համակարգերի բնականոն կենսագործունեությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, ինչպես, օրինակ, թե՛ Էջմիածնում, թե՛ Արցախում:
Տորոնտոյի Հայ բժշկական միության ներկայացուցիչ Անի Հասըրճեանը նշեց, որ ընկերությունը շարունակում է նմանօրինակ ծրագրեր իրականացնել: «Սերունդը պետք է շարունակի զարգանալ, մեծ հաճույք է ուսանողներին գնահատական տալ»,-ասաց նա:
Վերջինս հաջողություն մաղթեց ուսանողների առաջիկա ծրագրերին՝ հույս հայտնելով, որ նրանք բարի օրինակ կհանդիսանան մյուսների համար՝ ծառայելով իրենց հայրենիքին:
Այնուհետև ԵՊԲՀ ուսանողներ Անահիտ Առաքելյանին, Էմմա Գինոսյանին, Էմմանուել Ղանդիլյանին, Ալբերտ Գրիգորյանին, Լիլիթ Խաչատրյանին հանձնվեցին հավաստագրեր և պարգևավճարներ:
Նշենք, որ ուսանողները ընտրվել էին աղետի գոտուց՝ մի շարք չափանիշներով։