Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ վերնարոգված մարզադահլիճում պրոֆեսորադասախոսական կազմը հաղթեց ապագա բժիշկներին

ԵՊԲՀ վերանորոգված մարզադահլիճն այսօր բացվեց ուսանողների և դասախոսների մասնակցությամբ ֆուտբոլային խաղով: Ապագա բժիշկները և պրոֆեսորադասախոսական կազմը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ նորաբաց մարզադահլիճում ֆուտբոլային խաղով շնորհավորեցին բոլորի կողմից այդքան սպասված մարզադահլիճի բացումը, որտեղ ստեղծված հիանալի պայմաններն ապագա բժիշկներին թույլ կտան զբաղվել տարբեր սպորտաձևերով և ավելի բարձր արդյունքներ գրանցել սպորտային մրցումներին մասնակցելու ժամանակ:

Նորաբաց մարզադահլիճում անցկացվող՝ ԵՊԲՀ ուսանողներն ընդդեմ դասախոսների առաջին ֆուտբոլային խաղն ավարտվեց 9:7 հաշվով: ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը հաղթեց ապագա բժիշկներին: