Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Եթե սիրում ես մասնագիտությունդ, ամեն ինչ կհաղթահարես. ԵՊԲՀ օրդինատոր

Եթե սիրում ես մասնագիտությունդ, ամեն ինչ կհաղթահարես. ԵՊԲՀ օրդինատոր

1932 թվականից լույս տեսնող ՌԴ Ն.Ի. Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի թերթում հրատարակվել է հոդված Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժություն մասնագիտությամբ 2-րդ կուրսի օրդինատոր Գագիկ Թադևոսյանի մասին:

Գագիկը շատ բարդ գործընթաց է հաղթահարել ՌԴ ազգային հետազոտական բժշկական համալսարանում արտասահմանյան պրակտիկա անցնելու հնարավորություն ստանալու համար: «Արտասահմանյան պրակտիկայի ընտրական փուլն անցնելը բարդ էր մրցակցության բարձր մակարդակի պատճառով. պահանջվում էին բարձր գնահատականներ, ռուսերենի գերազանց իմացություն և, ընդհանուր առմամբ, պետք էր լինել գրագետ մասնագետ: Ես հաջողությամբ կատարեցի բոլոր առաջադրանքները, և ինձ ընդունեցին պրակտիկայի ՌԴ ազգային հետազոտական բժշկական համալսարանում՝ «վիրաբուժություն» մասնագիտությամբ: Եթե խոսենք ուսուցման ժամանակահատվածում դժվարությունների մասին, ապա պետք է նշեմ, որ դրանք հիմնականում կապված էին նոր կորոնավիրուսային համավարակի հետ, մնացած հարցերում որևէ դժվարություն չկար. եթե սիրում ես քո մասնագիտությունը, ուրեմն ամեն ինչ կարող ես հաղթահարել», – շեշտում է Գագիկ Թադևոսյանը՝ ավելացնելով, որ պրակտիկայի ընթացքում սովորել է ավելի իրատեսորեն գնահատել սեփական ուժերն ու հնարավորությունները: Արտասահմանյան պրակտիկան, ըստ նրա, մեծ փորձ և ինքնազարգացման բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում:

Թերթի ամբողջական տարբերակը այս հղմամբ։