Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆիզիկական ակտիվությունը` առողջ ապրելակերպի բաղադրիչ

Ֆիզիկական ակտիվությունը` առողջ ապրելակերպի բաղադրիչ

Ըստ ԱՀԿ-ի կողմից հրապարակված տվյալների աշխարհում 1.8 միլիարդ չափահաս մարդ բավարար ֆիզիկական ակտիվություն չի ստանում’ արդյունքում, լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը մեծանում է:

Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը ֆիզիկական անգործության մակարդակը կբարձրանա մինչև 35%:

Մեծահասակների 31%-ը և դեռահասների 80%-ը չեն համապատասխանում ֆիզիկական գործունեության առաջարկվող մակարդակին:

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս մեծահասակներին շաբաթական տրամադրել 150 րոպե միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվությանը կամ 75 րոպե բարձր ինտենսիվության կամ համարժեք ֆիզիկական ակտիվություն:

Ինչ՞ու է անհարժեշտ զբաղվել ֆիզիզկական ակտիվությամբ`

  • Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը զգալի դրական ազդեցություն ունի ֆիզիկական և մտավոր առողջության վրա:
  • Մեծահասակների մոտ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարային դիաբետը, այն նվազեցնում է դեպրեսիայի և անհանգստության ախտանիշները, խթանում է ուղեղի առողջությունը և կարող է բարելավել ընդհանուր բարեկեցությունը:
  • Երեխաների և դեռահասների մոտ ֆիզիկական ակտիվությունը խթանում է ոսկրային համակարգի ամրությունը, նպաստում մկանների առողջ աճին և զարգացմանը, ինչպես նաև բարելավում է հենաշարժողական և ճանաչողական զարգացումը:

Նոր տվյալները ցույց են տալիս, որ 2022 թվականին ամբողջ աշխարհում չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդը (31%), այսինքն՝ մոտավորապես 1,8 միլիարդ մարդ, չի համապատասխանել ֆիզիկական ակտիվության առաջարկվող մակարդակին: Հետազոտության արդյունքները մատնանշում են մեծահասակների շրջանում ֆիզիկական ակտիվության նվազման տագնապալի միտումը, որն աճել է մոտ 5 տոկոսային կետով 2010-ից 2022 թվականներին:

Եթե այս միտումը շարունակվի, ապա կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը ֆիզիկական անգործության մակարդակն էլ ավելի կբարձրանա՝ մինչև 35%, և ներկայումս աշխարհը հեռու է մինչև 2030 թվականը Ֆիզիկական անգործությունը նվազեցնելու գլոբալ նպատակին հասնելուց: Ֆիզիկական ակտիվության բացակայությունը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը մեծահասակների մոտ, ինչպիսիք են սրտի կաթվածները և ինսուլտները, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղը:

Մտահոգիչ է սեռի և տարիքի միջև շարունակվող անհավասարությունը։ Ամբողջ աշխարհում կանայք շարունակում են զիջել տղամարդկանց  ֆիզիկական ակտիվության տեսանկյունից`  նրանց ֆիզիկական անգործության մակարդակը 34% է , տղամարդկանցը` 29%: Որոշ երկրներում այդ տարբերությունը հասնում է 20 տոկոսային կետի։  Բացի այդ, 60 տարեկանից բարձր մարդիկ ավելի քիչ ակտիվ են, ինչը մատնանշում է տարեցների ֆիզիկական ակտիվությունը խրախուսելու կարևորությունը:

Չնայած մտահոգիչ արդյունքներին, որոշ երկրներ բարելավման որոշ նշաններ են տեսնում: Ուսումնասիրությունը պարզել է, որ աշխարհի երկրների գրեթե կեսը վերջին տասնամյակում որոշակի բարելավումներ է կատարել, և որոշվել է, որ 22 երկրներ, ամենայն հավանականությամբ, կհասնեն գլոբալ նպատակին՝ մինչև 2030 թվականը 15%-ով նվազեցնել անգործությունը, եթե դրանց միտումը պահպանվի նույն տեմպերով:

«Հերացի» վերլուծականը որոշել է փոքրիկ հարցման միջոցով հավաքագրել և վերլուծել մեր հայրենակիցների ֆիզիկական ակտիվության վերաբերյալ որոշ տեղեկատվություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք «Բժշկությունը` 5-ում» շարքի շրջանակներում:

Հարցմանը մասնակցելու համար անցեք հետևյալ հղումով: