Համավարակով պայմանավորված, երկարատև ընդմիջումից հետո, կարևորելով ապագա բժիշկների առողջ ապրելակերպը և ֆիզիկական պատրաստվածությունը, ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնում վերսկսվում է մարզական խմբակների գործունեությունը:
Հիշեցնենք, որ ամբիոնում գործում են բռնցքամարտի, ըմբշամարտի, ձյուդոյի, եռամարտի, բասկետբոլի, ֆուտբոլի, մարմնամարզության, շախմատի, սեղանի թենիսի, ալպինիզմի, ինչպես նաև տուրիզմի խմբակներ:
Ցանկացողները կարող են դիմել ֆիզիկական դաստիարակության ամբիոն: