Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

FMGE քննություն հանձնելու վիճակագրությամբ բժշկականն առաջին լավագույն եռյակում է

FMGE քննություն հանձնելու վիճակագրությամբ բժշկականն առաջին լավագույն եռյակում է

Հնդկաստանի ազգային քննական հանձնաժողովի տվյալներով 1000-ից ավել հնդիկ դիմորդներ ունեցող համալսարանների մեջ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննություն (Foreign Medical Graduates Examination (FMGE)) հանձնելու վիճակագրությամբ առաջին լավագույն եռյակում է:

Հնդկաստանում բժշկական գործունեություն ծավալելու համար Հնդկաստանի Հանրապետության ազգային քննական հանձնաժողովի կողմից անցկացվող  FMGE քննությանը մասնակցում է աշխարհի շուրջ 60 երկրի 450 համալսարանում ուսանած յուրաքանչյուր հնդիկ ուսանող:  

ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտների մեծ մասը բարեհաջող հանձնում է FMGE քննությունը, ինչն աշխարհի բուհերի շրջանում բարձր ցուցանիշ է։ 

Նշենք, որ միջազգայնացմանն ուղղված աշխատանքների շրջանակում, ԵՊԲՀ-ն հնդիկ ուսանողների համար FMGE քննության հաղթահարումն առավել դյուրին դարձնելու նպատակով իրականացնում է FMGE քննության նախապատրաստական դասընթացներ:

ԵՊԲՀ-ում կրթություն ստացած հնդիկ ուսանողները վերադառնալով իրենց երկիր, բժշկական գործունեություն սկսելուց առաջ բարեհաջող հանձնելով արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննությունը՝ բարձրացնում են թե՛ բժշկական բուհի, և թե՛ Հայաստանի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում։

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper