Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆուտբոլի առաջնության ժամանակ ապագա բժիշկները 5-2 հաշվով հաղթանակ են տարել

Ապագա բժիշկները մասնագիտական գիտելիքները յուրացնելուց բացի, շարունակում են սպորտի բնագավառում ակտիվ մասնակցություն ունենալ, հաջողություններ գրանցել:

ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի բազկամարտի, ինչպես նաև ֆուտբոլի առաջնության ժամանակ, հերացիականները լավագույն հորիզոնականներն են գրավել:

ԵՊԲՀ ուսանող Մարիամ Սարգսյանը բազկամարտի առաջնությանը գրավել է առաջին հորիզոնականը, Դիանա Բոջուկյանը և Լիլիթ Վարդանյանը՝ երրորդ հորիզոնականները: Աշոտ Խաչատրյանը գրավել է երկրորդ, իսկ Առնո Մարտիրոսյանը՝ երրորդ հորիզոնականը:

Ֆուտբոլի առաջնության ժամանակ ապագա բժիշկները 5-2 հաշվով հաղթանակ են տարել ԵՊՀ ուսանողներին:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանի խոսքով ՝ ուսանողների ակտիվ մասնակցությունը սպորտային տարբեր միջոցառումներում շարունակական է լինելու՝ ի նպաստ բժշկական մայր բուհում սպորտի զարգացմանը, ֆիզիկական դաստիարակության տարածմանը և առողջ ապրելակերպի պահպանմանը: