Հարգելի մանկաբարձ–գինեկոլոգներ, ռեպրոդուկտոլոգներ, ռադիոլոգներ, հնարավորություն ունեք մասնակցելու Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Գերձայնային ախտորոշման արդիական հիմունքները վերարտադրողական բժշկությունում» թեմայով կրեդիտավորված դասընթացի:
Դասընթացավարն է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի վարիչ Կարինե Թոխունցը:
Դասընթացը հագեցած է լինելու ինչպես կլինիկական դեպքերի քննարկումներով, այնպես էլ մասնագիտական տարբեր թեմաների շուրջ դասախոսություններով և գործնական աշխատանքներով:
Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 տեսական և 35 գործնական, հանրագումարում` 65 կրեդիտ:
Գրանցվելու և մանրամասների համար պետք է զանգահարել Շարունակական մասնագիտական զարգացման բաժին 010 301 000 ներքին 368 կամ 010 58 31 01, 091 51 55 50, 099 54 03 55, 091 51 55 50 հեռախոսահամարներով: