Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից անցկացվեց կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական օր

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից անցկացվեց կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական օր

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) ԵՊԲՀ-ում անցկացրեց կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական օր: DAAD Հայաստանյան գրասենյակի ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի գլխավոր խորհրդատու Մերի Նավասարդյանը ԵՊԲՀ աշխատակիցներին, ուսանողներին և կլինիկական օրդինատորներին ներկայացրեց դրամաշնորային ծրագրին մասնակցելու կարգը։ Նա նշեց, որ ծրագրին կարող են դիմել այն օրդինատորները, որոնք տիրապետում են գերմաներենին՝ հավելելով, որ դրամաշնորհը կարող է տրվել երկաժամկետ և կարճաժամկետ։

Հանդիպմանը ներկա ԵՊԲՀ և DAAD շրջանավարտ, նյարդաբան Սարգիս Աբրահամյանը, կիսվելով ծրագրի մասնակցության իր փորձառությամբ՝ նշեց, որ Գերմանիա մեկնելու համար կան մի քանի կարևոր պատճառներ: Նա մանրամասնորեն ներկայացրեց այն բոլոր հնարավորությունները, որոնք ընձեռում է դրամաշնորհային ծրագիրը՝ նշելով, որ Գերմանիայում բուժումը հասել է մի մակարդակի, որտեղ վիրահատությունն անցկացվում է ռոբոտներով:

«Ծրագրին դիմողներից յուրաքանչյուրն ունի Գերմանիա մեկնելու իր սեփական մոտիվացիան: Բայց պետք է առանձնացնեմ շատ կարևոր հանգամանք. ծրագիրը լայն հնարավորություն է տալիս ոչ միայն հետազոտել հազվադեպ հանդիպող հիվանդություննների ժամանակ ճիշտ ախտորոշումների կազմակերպումը, այլև զբաղվել գիտությամբ: Մինչև իմ Գերմանիա մեկնելը ես ցանկանում էի դառնալ լավ բժիշկ, իսկ այժմ ցանկանում եմ դառնալ լավ գիտնական, քանի որ բժշկությունը և գիտությունը իրարից անբաժանելի են»,-ընդգծեց Սարգիս Աբրահամյանը:

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին DAAD Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, շրջանավարտներ, որոնք ևս ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը։