Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորներ ԵՊԲՀ-ում հանդես կգան դասախոսությամբ

Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորներ ԵՊԲՀ-ում հանդես կգան դասախոսությամբ

Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 11-13-ը Երևանի պետական բժշկական համալսարանը կազմակերպում է «Ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացում և կառավարում» և «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց» թեմաներով կոնֆերանսներ, որի ընթացքում Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորներ հանդես կգան դասախոսությամբ, ինչպես նաև կքննարկվեն կլինիկական դեպքեր: Կոնֆերանսները կանցկացվեն համընթաց թարգմանությամբ: 

Կոնֆերանսների մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ կրեդիտներ:

Կրեդիտների նշումով վկայականները նախատեսված են միայն այն մասնակիցների համար, ովքեր յուրաքանչյուր միջոցառմանը մասնակցել են ամբողջությամբ:                                                       

  • 11 սեպտեմբեր՝ «Ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացում և կառավարում» – Թիրախային լսարան՝ ուռուցքաբաններ, առողջապահության կազմակերպիչներ՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ 

Անցկացման վայր՝  ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի լսարան (ԵՊԲՀ վարչական մասնաշենք, 3-րդ հարկ) 

Օրակարգ 

 

  • 12-13 սեպտեմբեր՝ «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց»

12 սեպտեմբեր – Թիրախային լսարան՝ ուռուցքաբաններ, ռադիոլոգներ, ախտաբանական անատոմներ, մանկաբարձ-գինեկոլոգներ (Մաս 1)՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ 

13 սեպտեմբեր – Թիրախային լսարան՝ ուռուցքաբաններ, թոքաբաններ, կրծքային վիրաբույժներ, ախտաբանական անատոմներ (Մաս 2)՝ ՇՄԶ 5 տեսական կրեդիտ 

Անցկացման վայր՝  Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ (Էզրաս Հասրաթյան փող., 9 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան) 

Օրակարգ

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին՝ (+374 10) 547-263, (+374 10) 529-605 հեռախոսահամարներով:

 

 

yemek tarifleri hititbet rokubet betgaranti matbet betpas pusulabet betorder betpas tempobet trbet limanbet bettilt betpas matbet casibom hititbet betorder kralbet betgaranti betpark kolaybet xslot betpas betpas betpas trbet bahsegel betoffice süpertotobet betoffice bettilt cratosroyalbet betpas betpas supertotobet