Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Brain Awareness Week. գիտությունը համախմբող օղակ

Brain Awareness Week. գիտությունը համախմբող օղակ

Brain Awareness Week-ի երկրորդ օրվա ընթացքում ՈՒԳԸ թիմը այցելություններ ունեցավ Երևանի և մարզերի տարբեր միջնակարգ և ավագ դպրոցներ, կարդաց ուղեղը և նրա ֆունկցիաները նկարագրող տարբեր զեկույցներ և, իհարկե, հետաքրքիր և ուղեղը մարզող խաղեր անցկացրեց աշակերտների հետ, ովքեր դրսևորեցին իրենց գիտելիքներն ու ունակությունները` վստահեցնելով, որ գալիք տարիներին գիտությունը (և ոչ միայն) վստահելի ձեռքերում է։

 «Ուղեղի ճանաչման շաբաթ 2023» միջոցառման շրջանակում այցելություն կազմակերպվեց Զինվորի տուն:

Ճանաչողական այցի ընթացքում ուսանողները ծանոթացան կենտրոնի հնարավորություններին և սարքավորումներին, կինեզիստների աշխատանքին, տեսան զինվորների սենյակները և կենտրոնի պայմանները, այցելեցին ասեղնաբուժության բաժին, որտեղ մասնագետները ներկայացրին ասեղնաբուժության հիմունքները և ֆանտոմային ցավերի մասին հետաքրքիր ինֆորմացիա:

Նաև այցելեցինք գրադարան որտեղ հանդիպեցին Նարեկ Վարդանյանին և նվեր ստացան իր հեղինակած «Սովորական հայրենիք» գիրքը:

 Մեկ շաբաթում անցկացվեցին տարբեր ձևաչափերով միջոցառումներ, քննարկումներ, գիտական դասախոսություններ, կինոդիտում, որոնց բոլորի հիմքում ուղեղի ուսումնասիրության դերն ու նեյրոգիտության բնագավառում կատարվող նոր բացահայտումներն են։

Կինոդիտումը հնարավորություն տվեց ծանոթանալ նեյրոդեգեներեատիվ հիվանդություններին, կլինիկական դրսևորումներին, ունենալ հետաքրքիր քննարկում և ամբողջացնել արվեստի և գիտության կապը։

 Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ՝ ստացվեց մուտք գործել ուղեղ, տեսնել նրան առավել պատկերավոր՝ փորձելով ստանալ պատասխաներ՝ մեզ հուզող բոլոր հարցերի համար։

Անցկացվեցին քվեսթ, քուիզներ և վիկտորինաներ, որոնք կազմակերպվեցին ողջ շաբաթվա ընթացքում՝ ամբողջացնելով այս օրերին ամենատարբեր և ինֆորմատիվ զեկույցների ժամանակ ձեռք բերած գիտելիքները։

Մանրադիտակի տաղավարը հնարավորություն տվեց ծանոթանալ ուղեղային հյուսվածքի ամենատարբեր կառուցվածքների հետ։

Մասնակիցների փոխանցմամբ` անցնող շաբաթվա ընթացքում գիտությունը դարձավ մեծ և համախմբող օղակ բոլորիս համար։

Քվեսթի ժամանակ ուսանողները թիմերի բաժանվելով բժշկական համալսարանի ամենատարբեր անկյուններում փնտրում էին վերջնակետին հասնելու հուշումները, որը գտնելու համար պետք էր բառախաղերով և սրամիտ լուծումներով լի հարցերին տալ հստակ և արագ պատասխաններ։ Հաղթող թիմը ամենարագ և ամենաճկուն կերպով հասավ վերջնակետին՝ ստանալով անակնկալ նվեր: