Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ դասախոսը` «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդ»

ԵՊԲՀ դասախոսը` «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդ»

SIOP ASIA 2023 15-րդ համաժողովի շրջանակում «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները» մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանին և Կամբոջայի Japan Heart մանկական բժշկական կենտրոնի մանկաբուժության տնօրեն Մարիկո Կակազուին:

Համանուն խորագրով հանդիպմանը մայիսի 20-ին պատվաբեր այս մրցանակին արժանացած մասնագետները ներկայացրին իրենց պատմությունը, ոլորտում կատարած աշխատանքը:

Մարիկո Կակազուն ճապոնացի է, որն արդեն հինգ տարի աշխատում է Կամբոջիայում:

«Այս մրցանակի նպատակն այն էր, որ նույնիսկ այնպիսի ծանր մասնագիտության մեջ ինչպես մանկական ուռուցքաբանությունն է կան կանայք, որոնք կարողացել են համատեղել ընտանիքը, աշխատանքը և հաջողություններ են արձանագրել: Եվ սա պետք է մոտիվացնի այն կանանց, որոնք այս ամենին թերահավատորեն են մոտենում», – պատմեց Լիլիթ Սարգսյանը, ում խոսքով` Մանկական ուռուցքաբանության միջազգային միության կողմից անցկացվող միջոցառումը հնարավորություն տվեց մասնակիցներին ընդհանրացնել, քննարկել ոլորտի բոլոր ասպակտները, ամրապնդել կապերը և պատվով ներկայացնել մեր երկիրը աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բժիշկ-գիտնականներին: