Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի նոր ձեռքբերումը

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի նոր ձեռքբերումը

«ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը կհամալրվի նոր սարքով՝ Ուղիղ լազերի և ինֆրակարմիր սպեկտրաչափմամբ քիմիական պատկերման համակարգով:

Մոտ 200 մլն ՀՀ դրամ արժողությամբ սարքը ձեռք է բերվելու ՀՀ գիտության կոմիտեի Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի արդյունքում:

Ուղիղ լազերի և ինֆրակարմիր սպեկտրաչափմամբ քիմիական պատկերման համակարգը (Laser direct chemical imaging system) քիմիական պատկերմամբ անալիզի շրջադարձային կարևորություն ունեցող տեխնոլոգիա է:

Ձեռք բերելով այն՝ ՀՀ-ն կդառնա Ուկրաինայից հետո ԱՊՀ երկրորդ պետությունը, որտեղ առկա է նմանատիպ համակարգ: