«Գիտությունը ավարտված գիրք չէ և երբեք չի լինի: Յուրաքանչյուր մեծ հաջողություն բերում է նոր հարցեր: Յուրաքանչյուր զարգացում ժամանակի ընթացքում բացահայտում է ավելի նոր ու խորը դժվարություններ»։ Ա.Էյնշտեյն.
Եվ այսպես, ամփոփելով 2022-ը՝ սկսում ենք 2023 աշխատանքային տարին
Անցնող տարում՝
• «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը պաշտոնապես բացեց իր դռները.
• Նորաբաց ՔՈԲՐԵՅՆ կենտրոն այցելեցին Նոբելյան մրցանակակիր Արդեմ Պատապուտյանը, ՔՈԲՐԵՅՆ ծրագրի արտաքին խորհրդատվական խորհրդի անդամներ՝ Զավեն Խաչատուրյանը, Ալան Կալուեֆը, Նիկոլ Դեգլոնը, Ջասեկ Ջավորսկին, մեր գործընկեր Տյուբինգենի համալսարանի ներկայացուցիչներ Մաթիաս Շվաբը, Լուսինե Դանիելյանը, ինչպես նաև շուրջ 200 աշակերտ և ուսանող տարբեր ուսումնական հաստատություններից.
• ՔՈԲՐԵՅՆ թիմի անդամների համահեղինակությամբ Web of Science շտեմարանում հրապարակվեց 9 հոդված՝ 3-9 ազդեցության գործակից ունեցող պարբերականներում.
• Կենտրոնի 4 հետազոտող անցան 4-8-ամսյա վերապատրաստում արտերկրում՝ Տյուբինգենի (Գերմանիա) և Լունդի (Շվեդիա) համալսարաններում.
• Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարված գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման մրցույթին ներկայացված հայտի արդյունքում Ալցհեյմերի հիվանդության ուղղությամբ իրականացվող նոր նախագիծն արժանացավ 3 միլիոն դրամի ֆինանսավորման.
• Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթին ներկայացված “Kinetics of anti-nucleocapsid IgG response in COVID-19 immunocompetent convalescent patients” հոդվածն արժանացավ խրախուսման.
• «Հետազոտության հիմունքներ» առարկայի դասընթացները տեղափոխվեցին ՔՈԲՐԵՅՆ կենտրոն, որը հնարավորություն ընձեռեց առարկան ընտրած ուսանողներին մասնակցելու կենտրոնի լաբորատոր փորձերին.
• «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի արտաքին խորհրդատվական խորհրդի անդամ Ալան Կալուեֆի հետ համագործակցության արդյունքում ՔՈԲՐԵՅՆ կենտրոնում ներդրվեց Զեբրաձկան լաբորատորիան.
• ՔՈԲՐԵՅՆ գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի կողմից սկիզբ դրվեց նոր COBRAINship նախագծին, որի շրջանակներում իրականացվում են Labship և Eduship ծրագրերը.
• Առաջին Eduship ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի պրոֆեսոր, «Աբգարեան» հիմնադրամի ղեկավար Աբգար Աբգարեանի համաղեկավարությամբ: Ծրագրում ընդգրկված 9 ուսանողներից 6-ը եռամսյա ծրագրի ընթացքում «Աբգարեան» հիմնադրամի կողմից կստանան կրթաթոշակ.
• Մեկնարկեց COBRAIN Journal Club-ը և DANDY նյարդավիրաբուժական ակումբը.
• Կենտրոնում անցկացվեց շուրջ 10 դասախոսություն և պանելային քննարկում.
• ՔՈԲՐԵՅՆ կենտրոնում իրականացվող տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 30 ուսանող: