Ուղեղի ճանաչման շաբաթն ամփոփվեց մարտի 17-ին։ Մեկ ամբողջ շաբաթ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված միջոցառումը միավորեց ուսանողների, դասախոսների, հյուրերի:
Հետաքրքիր դասախոսություններն ամբողջացրին և ներկայացրին միջոցառման խորագիրը՝ «Նեյրոն. ծնունդից մինչև մահ»։
Շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին ինտերակտիվ քուիզներ, ճանապարհորդություն դեպի ուղեղ VR իրականության միջոցով, ժամանցային և միաժամանակ գիտական ակտիվություններ՝ ֆիլմադիտում, քվեսթ և այլն։
Փակման արարողությանը` մարտի 17-ին, ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը։
Պրոֆեսոր Մուրադյանը իր խոսքը սկսեց՝ շեշտելով բժշկի աշխատանքում յուրաքանչյուր արարքի կարևորությունը` նշելով, որ մարդասիրական այս մասնագիտությունն ընտրած անհատի նույնիսկ լռությունը կարող է լինել խնդրահարույց և հետևանքներ ունենալ:
ԵՊԲՀ ռեկտորը բարձր գնահատեց նման միջոցառումների կացմակերպումը և ուսանողների ներգրավվածությունը՝ բժշկագիտական ամենատարբեր արշավներում:
«Վերջին շրջանում գլոբալիզացիան հանգեցրեց մեծ արհավիրքների առաջացման, և բժշկի դերը կարևորվեց այնես, ինչպես երբեք։ Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ մեզանից է կախված ապագան, և որ մենք ենք պատասխանատու գիտության զարգացման համար»,- ասաց բուհի ղեկավարը` առանձնակի կարևորելով «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ի անցկացման կարևորությունը երիտասարդ բժիշկների և ուսանողների համար։
Նա ընդգծեց նեյրոգիտության մասին զարգացում ապրող տեղեկատվության տարածման անհրաժեշտությունը նման ձևաչափի միջոցով։
Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ողջունեց ուսանողական այս նախաձեռնությունը` շեշտադրելով դրանց կարևորությունը գիտության զարգացման գործում:
Պրոռեկտորը խոսեց ոլորտում սպասվող հնարավոր բացահայտումների մասին, այն ուղղություններից որոնց շուրջ կարելի է մտածել և ուսումնասիրություններ կատարել` ավելի մոտենալու համար ուղեղի բացահայտմանը։
Նա ինտերակտիվ զրույց անցկացրեց դահլիճում գտնվող տարբեր կուրսերի ուսանողների հետ` ոգևորելով նրանց ավելի մեծ խանդավառությամբ շարունակել գալիք բժշկական և գիտական կարիերան:
Կիսվեց իր աշխատանքային տարիների ընթացքում ձեռք բերած փորձով։
Միջացառմոն վերջին օրը ուսանողները և հյուրերը լսեցին երկու շատ ինֆորմատիվ և հետաքրքիր զեկույցներ Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանի կողմից՝ «Why neurons die?» թեմայով և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանի կողմից՝ պատրաստած «Դեմենցիա» թեմայով, որոնք ամբողջացրին այս ողջ շաբաթվա ընթացքում մեր ձեռք բերած գիտելիքները նեյրոգիտության և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մասին։
Զեկույցներին հաջորդեց փակման արարողությունը և հավաստագրերի հանձնումը։