Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական մասնագետների հերթական հաջողությունը՝ այս անգամ Frontiers in Neurology ամսագրում

Համալսարանական մասնագետների հերթական հաջողությունը՝ այս անգամ Frontiers in Neurology ամսագրում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնագետների հեղինակած հոդվածը լույս է տեսել Web of science շտեմարանի կողմից ազդեցության բարձր գործոն ունեցող Frontiers in Neurology ամսագրում։

Նյարդաբանության ամբիոնի վարիչ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդաբանության ծառայության ղեկավար, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի ղեկավարությամբ իրականացված հետազոտության նպատակն էր գնահատել Հայաստանում գլխուղեղի կաթվածի ազգային ծրագրի ներդրման առանձնահատկությունները և «Աստղիկ» բժշկական կենտրոնում հիմնադրված կաթվածի կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը` համեմատելով այն միջազգային գործող չափանիշների հետ։

Ըստ Նյարդաբանության ամբիոնի հետազոտող ասիստենտ, «Աստղիկ» ԲԿ կաթվածի թիմի ղեկավար, հոդվածի պատասխանատու հեղինակ Գրետա Սահակյանի` ներկայացվող հետազոտական աշխատանքը կարող է հանդես գալ որպես գլխուղեղի կաթվածի վարման առաջադեմ կառուցվածքային մոդել` բարելավելով առկա բուժսպասարկման որակը և նպաստելով Հայաստանում առողջապահական համակարգի հետագա զարգացմանը։ 

«Գլխուղեղի կաթվածի ծառայության ներդրման բնութագիրը Հայաստանում» (“Characteristics of Stroke Service Implementation in Armenia”) վերտառությամբ հոդվածն ամբողջությամբ հասանելի է հղումով: