Համալսարանական մասնագետների հոդվածը` «Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի ակնարկ և քաղաքականության հետևանքները» (“Overview of Cancer Control in Armenia and Policy Implications”), որը տպագրվել էր այս տարի հայտնի Frontiers in Oncology (ազդեցության գործակիցը 5.7) գիտական ամսագրում, ճանաչվել է տարվա ամենաշատ կարդացված review հոդվածը:
Հոդվածի գլխավոր հեղինակներն են Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի ծրագրերի ղեկավար Քերըն Բեդիրյանը և նույն ինստիտուտի գիտական ղեկավար, ուռուցքաբան Սամվել Բարդախչյանը։
Հոդվածի համահեղինակների շարքում են ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի տնօրեն Սամվել Դանիելյանը, ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր Տիգրան Աղաբեկյանը, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի կամավորական Արիաննա Մեսրոբյանը, Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի (DGSOM) մանկական վիրաբույժ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը, ԵՊԲՀ դասախոս, «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը, ԵՊԲՀ դասախոս, Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լիանա Սաֆարյանը, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի դասախոս, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դասախոս Արմեն Ավագյանը, նույն ամբիոնի դասախոս, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանը, «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի մեծահասակների արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Աստղիկ Ոսկանյանը, ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը, նույն ամբիոնի ավագ դաախոս, Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ԵՊԲՀ կլինիկական պաթոլոգիայի ամբիոնի վարիչ Փառանձեմ Խաչատրյանը, Օնկոլոգիայի ամբիոնի դասախոսներ Թաթուլ Սաղաթելյանը և Մհեր Կոստանյանը, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և «Ուիգմոր կլինիք» բժշկական կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ Հովհաննես Վարդևանյանը, ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը, Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի ղեկավար Թամարա Սարգսյանը, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Բիոպահպանման և բիոբանկավորման Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Միության նախագահ, Ավստրիայի Գրացի համալսարանի Բիոբանկի հիմնադիր-տնօրեն, ԵՄ ARICE ծրագրի փորձագետ, ԱՀԿ փորձագետ Կարինե Սարգսյանը, ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի դասախոս Դավիթ Բաբիկյանը, Օնկոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Տանանյանը, Մանկական ուռուցքաբանության և արյուբանության ամբիոնի վարիչ, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։