Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ի հիշատակ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի՝ ռեկտորատի նիստն անցկացվեց նրա անունը կրող լսարանում

Ի հիշատակ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի՝ ռեկտորատի նիստն անցկացվեց նրա անունը կրող լսարանում

Անվանի բժիշկ-գիտնական Էմիլ Գաբրիելյանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ ԵՊԲՀ ռեկտորատի նիստն անցկացվեց նրա անունը կրող 4-րդ լսարանում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հանդիսավոր պայմաններում նիստի անցկացումը նպատակ ունի հարգել բժշկապետի պայծառ հիշատակը: «Էմիլ Գաբրիելյանը հսկայական հետք է թողել՝ կազմակերպելով բժշկագիտության դպրոց, թողնելով սերունդներ»,- ընդգծեց բուհի ղեկավարը:

Հաշվի առնելով ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի կատարած հսկայական աշխատանքը գիտության ոլորտում՝ այսօր հրավիրված ռեկտորատի նիստում գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց բժշկական համալսարանի գիտական ձեռքբերումները: Մասնավորապես անդրադարձ կատարվեց «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈւՀՀԳԿԿ) ծրագրին, որի շինարարությունը մեկնարկել է օրեր առաջ, ինչպես նաև բուհի կողմից իրականացվող այլ դրամաշնորային ծրագրերին:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին բժշկական համալսարանի նախկին ռեկտոր (1971-1975թթ.), առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, ՀԽՍՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր Էմիլ Գաբրիելյանը կդառնար 90 տարեկան:

yemek tarifleri betorder hititbet rokubet betorder betpark kolaybet dumabet giriş onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino betorder betorder betmarino kolaybet rokubet interbahis betpas betgaranti betboo betboo bets10 kavbet