ԵՊԲՀ-ում մեկնարկել են Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի շինարարական աշխատանքները։ Կենտրոնը կառուցվում է Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ իրականացվող համանուն ծրագրի շրջանակներում:
«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն», ԵՄ Հորիզոն 2020 Cobrain և «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» դրամաշնորհային ծրագրերը Հայաստանում հիմնելու են աշխարհին ներկայանալի Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն: Այն կդառնա բժշկակենսաբանության նոր գիտակրթական համալիր, որտեղ երիտասարդ հետազոտողներն ու գիտնականները հնարավորություն կունենան զբաղվելու գիտական գործունեությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։
Ծրագրի մասնակիցները վստահեցնում են՝ կենտրոնը կառուցվում է ամուր հիմքերի վրա: