«Ուղեղի ճանաչման շաբաթը» սկսված է

«Ուղեղի ճանաչման շաբաթը» սկսված է

Երեկ ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ ուսանողների և բժշկագիտության շրջանում ոլորտի ներկայացուցիչների շրջանում լայն տարածում ունեցող «Ուղեղի ճանաչման շաբաթ 2023» միջոցառումների շարքի բացման արարողությունը:

Գիտական շունչն էր տիրում լեփ-լեցուն լսարանում, ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ուսանողներ, աշակերտներ և այլ հյուրեր։ 

Brain Awareness Week-ի բացման արարողությանը ողջույնի խոսք ասաց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, նա շեշտեց այս միջոցառումների շարքի կարևորությունը նեյրոգիտության և,առհասարակ, գիտության զարգացման մեջ։ 

Երիտասարդ գիտնականներ Կատարինե Ֆերեշետյանի և Նունե Կույումջյանի կողմից զեկույցներ ներկայացվեցին: 

Քննարկվեցին մի շարք ուշագրավ հարցեր՝ նեյրոնի ծնունդից մինչև նրա պաթոլոգիաներ, աուտիզմի սպեկտրի հիվանդությունների տարածվածությունից մինչև կլինիկական դրսևորումներ։ 

Զեկույցներին հաջորդեցին  ինտերակտիվ քննարկումները, որոնց ընթացքում բարձացվեցին մի շարք կարևոր հարցեր, որոնք ստացան իրենց պատասխանները։ 

Ողջ միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան VR ակնոցով հետաքրքրաշարժ հոլովակներ դիտելու և մասնակցելու փոքրիկ quiz-ի, որը հաղթահարողները ստացան նվերներ: 

Եթե բաց եք թողել միջոցառման առաջին օրը, ապա համալսարանական  ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերին հետևելով կարող եք ծանոթալ հետագա ծրագրերին և մասնակից դառնալ: