Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտապրակտիկ սեմինար անցկացվեց

Գիտապրակտիկ սեմինար անցկացվեց

Բժշկական համալսարանի 6-րդ լսարանում անցկացվեց գիտապրակտիկ սեմինար ուսանողների, կլինիկական օրդինատորների և բժիշկ-ստոմատոլոգների համար:

Դասախոսեցին բժիշկ-օրթոդոնտ, Ա.Ի.Եվդոկիմովի անվան ՄՊԲՍՀ օրթոդոնտիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Դանիլ Կապլանը և Կրասնոդարի Ռուսդենտ ստոմատոլոգիական ուսումնական կենտրոնի բժիշկ վիրաբույժ-ստոմատոլոգ, դասախոս Հարություն Հարությունյանը: Դանիլ Կապլանը ներկայացրեց «Օրթոդոնտիկ պացիենտի պրեզենտացիայի կազմման կարևորությունը և դրույթները․կծվածքների անոմալիաների դասակարգման և առանձին անատոմիական կողմնորոշիչների գործնական կիրառումը» թեման, իսկ Հարություն Հարությունյանը՝ «Ատամների ատրավմատիկ հեռացում․ հյուսվածքների վերականգնման կենսաբանությունը» զեկույցը:

Սեմինարը նախաձեռնել էին ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանատը և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան: Ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լազար Եսայանը նշեց, որ հանդիպումն անցավ ինտերակտիվ մթնոլորտում` սովորողների լայն մասնակցությամբ: Նման հանդիպումները ֆակուլտետում տարեկան մի քանի անգամ են կազմակերպվում` նպատակ ունենալով գործնական դասընթացների, հանդիպումների միջոցով հարստացնել ապագա և գործող մասնագետների գիտելիքները, ապահովել փորձի փոխանակում:

Դանիլ Կապլանը ֆակուլտետի դեկանին նվիրեց օրթոդոնտիայի վերաբերյալ իր հեղինակած առաջին գիրքը, որը լույս էր տեսել օրեր առաջ: