ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում ծրագրի մեկնարկից ի վեր արվել է 1667 խորհրդատվություն, տրվել է 298 վիրահատական միջամտության ցուցում, կատարվել է 140 վիրահատություն (47%), այդ թվում 9-ը գինեկոլոգիական:
Մայիսի 7-ին համալսարանական հիվանդանոցային համալիրներում տեղի ունեցավ ծրագրի շրջանակում կազմակերպված առաջատար բժիշկների հերթական ընդունելությունը:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ 81 խորհրդատվություն՝ 27%-ով պակաս նախորդ շաբաթվա ցուցանիշից, տրվել է վիրահատության 16 ցուցում (22 նախորդ շաբաթ), այդ թվում ակնաբուժական՝ 5, ընդհանուր վիրաբուժական՝ 5: Առավել շատ խորհրդատվություններ արվել են ակնաբույժի՝ 11, վնասվածքաբանի և ռևմատոլոգի կողմից՝ 10-ական: Մարտի 12-ից` ծրագրի մեկնարկից սկսած նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 56-ը (+14 նախորդ շաբաթվա համեմատ):
«Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ 26 խորհրդատվություն` 11-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ: Առավել շատ խորհրդատվություններ արվել են վարակաբանի՝ 13 և մանկական ՔԿԱ՝ 4 կողմից:
«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ՝ 26 խորհրդատվություն, 10-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ, տրվել է վիրահատության 11 ցուցում (նույն քանակությամբ ինչ նախորդ շաբաթ), այդ թվում 3 անոթային վիրաբույժի կողմից: Առավել շատ խորհրդատվություններ արվել են գաստրոէնտերոլոգի՝ 5, սրտաբանի և թերապևտի կողմից՝ յուրաքանչյուրը 4-ական: Մարտի 12-ից սկսած նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 75-ը (+12 նախորդ շաբաթվա համեմատ):
Ընդամենը՝ 133 խորհրդատվություն (28%-ով պակաս) և 33 վիրահատության ցուցում (նույն քանակությամբ ինչ նախորդ շաբաթ):