Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկները 10 օրով կգործուղվեն Արցախ

Համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկները 10 օրով կգործուղվեն Արցախ

ԵՊԲՀ և ՊՆ համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը 10 օր իրենց մասնագիտական գործունեություն են իրականացնելու Ջաբրաիլի հոսպիտալում: Բժիշկներին ուղեկցելու են կլինիկական օրդինատորներ: Ջաբրաիլի զինվորական հոսպիտալում հետազոտվելու են 43 զինվոր և ըստ անհրաժեշտության տեղում իրականացվելու են վիրահատական միջամտություններ:

Նոյեմբերի 15-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի միջև կնքված համագործակցության հուշագրի արդյունքում նմանատիպ այցերը կրելու են պարբերական բնույթ և համալսարանական բժիշկներն, ամբողջ Հայաստանի մաշտաբով, հոսպիտալներում իրականցնելու են բուժական գործունեություն:

Նմանատիպ համագործակցությունը նպաստում է  ԵՊԲՀ կլինիկական ամբիոնների և ռազմաբժշկական հաստատությունների առկա հնարավորությունների և փորձի համատեղ կիրառմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես՝ այսուհետ ընթացք կտրվի ռազմաբժշկական հաստատություններում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացին: Բացի այդ,  ռազմաբժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետները կներգրավվեն ԵՊԲՀ  կրթական, գիտական և կլինիկական գործունեությանը: