Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտները գիտելիքները ծառայեցնում են հանուն բնակչության առողջության. Տեսանյութ

Հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտները գիտելիքները ծառայեցնում են հանուն բնակչության առողջության. Տեսանյութ

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին: Հանրային առողջության ֆակուլտետի  4 մագիստրոսական ծրագրերը տրամադրում են խորը և բազմակողմանի գիտելիքներ հանրային առողջապահության տարբեր բնագավառների վերաբերյալ:

Չորս մագիստրոսական ծրագրերից 2-ին,  կարող են դիմել ոչ միայն բժշկական, այլև ոչ բժշկական կրություն ունեցողները:

Ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է միջազգային չափանիշներին համապատասխան:

Պրոֆեսորադասախոսական կազմը ձևավորված է, ինչպես բժշկական համալսարանի, այնպես էլ հրավիրված դասախոսներից, որոնք աշխատում են առողջապահական առաջատար ընկերություններում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում:

Փաստացի, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հաճախ նաև գործատուներ են ֆակուլտետի շատ շրջանավարտների համար:

Հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտները բժշկական բուհում ձեռք բերելով կառավարչական, մասնագիտական գիտելիքներ դրանք ծառայեցնում են ի նպաստ մեր երկրում առողջապահական համակարգի տարբեր ճյուղերի արդյունավետ կառավարման, ի նպաստ բկաչության առողջության պահպանման:

Առողջապահության տարբեր ոլորտներում կայացած մասնագետները ֆակուլտետի դիմորներին են ներկայացնում իրենց օրինակը:

Ֆակուլտետ դիմումների ընդունումն իրականացվում է հուլիս-օգոստոս ամիսներին:

Մանրամասների համար կարող եք դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: