Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, դասախոսների ուղեկցությամբ ապագա բժիշկներն այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում էին:

Համալսարանականները ծաղիկներ խոնարհեցին Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Ձևավորված ավանդույթի համաձայն` հերացիականներն ամեն տարի, Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: