Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայի սրտով ֆրանսուհին այցելեց ապագա բժիշկներին ու հայրենքի պաշտպաններին

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ԵՊԲՀ ապագա բժիշկները, կենտրոնում բուժում ստացող հայրենքի պաշտպանները ռեկտոր Արմեն Մուրադյանի և անվան բժիշկ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ այսօր հյուրընկալեցին ֆրանսիահայ ճանաչված երգչուհի Ռոզի Արմենին::

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի, Արմեն Մուրադյանի և ապագա բժիշկների ուղեկցությամբ ճանաչված երգչուհին շրջեց կենտրոնում, ծանոթացավ տարածաշրջանի համար բացառիկ վերականգնողական համալիրի, այստեղ իրականացվող աշխատանքների ու զարգացման ծրագրերի հետ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ նշեց, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են ինչպես առողջական, այնպես էլ զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:

Ֆրանսիահայ սիրված երգչուհին, շրջապատված ապագա բժիշկներով ու հայրենիքի պաշտպաններով, կիսվեց ստացած տպավորություններով և իր գոհունակությունը հայտնեց ջերմ ընդունելության համար:

Ռոզի Արմենը հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում ու գնահատում են  նրա արվեստը: Այս անգամ «հայի սրոտով ֆրանսուհին» Հայաստան է ժամանել բեմական գործունեության 60-ամյակին նվիրված համերգին հանդես գալու նպատակով: