Հայոց բանակը մշտապես եղել է մեր միասնականության ու համախմբման օրինակը, և շարունակում է մնալ հպարտության և ուժի ամենաամուր սյունը:
Հայրենիքի պաշտպանի կոչումը մեծ պատիվ է և արժանապատվություն: Առանց անվտանգության և պաշտպանված լինելու զգացողության մեր նպատակներն ու երազանքները խոցելի են, մեր ցանկությունները՝ անիրական: Ուստի յուրաքանչյուրս մեր ամենօրյա աշխատանքով պետք է մշտապես լինենք հայոց բանակի կողքին՝ սատար լինելով հայ սպային, հայ զինվորին, ինչպես նաև լինել այն հայրենիքի պաշտպանների կողքին, որոնք կորցրել են իրենց առողջությունը՝ նրանց համար ստեղծելով հնարավորություններ ապաքինման, լավ կյանքի համար:
Մենք երախտագիտության խորը զգացումով ենք հիշում բոլոր հերոսներին, այն նվիրյալներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի սահմանների պաշտպանության, մեր վաղվա օրվա համար:
Առանձնահատուկ խոնարհումս հայ զինվորին ու հերոս ծնած հայ մայրերին:
Հատուկ ուզում եմ շնորհավորել նաև ռազմական բժիշկներին, ովքեր հաղթահարելով բազմաթիվ դժվար փորձություններ մեր զինծառայողների կողքին են և հոգում են նրանց առողջության մասին։
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայոց բանակի օրվա առթիվ՝ ցանկանում եմ, որ մեր բանակը լինի ամուր, հզոր և մարտունակ, ուժ և կորով հայրենիքի բոլոր պաշտպաններին:
Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր