Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հերացիականների շնորհիվ վերանորոգված Չինարիի գրադարանը դարձել է համայնքային կենտրոն

Հերացիականների շնորհիվ վերանորոգված Չինարիի գրադարանը դարձել է համայնքային կենտրոն

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի նոր գրադարանը դարձել է համայնքի ամենասիրված վայրերից մեկը:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները «Այո!» հարթակի և «Դասավանդի՛ր, Հայաստան» նախաձեռնության ֆինանսական աջակցությամբ ամբողջովին վերանորոգեցին գրադարանը՝ ապահովելով այն համապատասխան սարքավորումներով: Նշենք, որ 2017 թվականին գյուղի գրադարանն այրվել էր:

Այսօր գրադարանն ամենահայտնի վայրն է գյուղում: 80 դպրոցական և համայնքի 60-ից ավելի բնակիչ այցելում է գրադարան տարբեր նպատակներով: Գրքի և կինոյի ակումբների հանդիպման վայրից մինչև քննարկումների սրահ և գեղարվեստի լսարան. այս գրադարանը փաստացի դարձել է համայնքային կենտրոն:

Չինարի համայնքի աշակերտները նույնիսկ ստեղծել են իրենց հարթակը՝ «Չինարի արվեստ», որի շրջանակում պատրաստում են ինքնատիպ էջանիշեր և զարդեր, իրենց գյուղի լավագույն խոտաբույսերից փաթեթներ, որոնք էլ վաճառում են գրադարանում:

Հիշեցնենք՝ նախաձեռնության հեղինակը ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանն էր, որին միացել էին օտարերկրացի ուսանողները, այլ անհատներ ու կազմակերպություններ: