Բժշկական մայր բուհում շարունակվում է Կարիերայի կենտրոնի կողմից նախաձեռնած «Մասնագետ» ծրագիրը: Այն հնարավորություն է տալիս տարբեր դպրոցների աշակերտներին այցելել ԵՊԲՀ՝ հետագայում նեղ մասնագիտության հարցում կողմորոշվելու համար:
Այս անգամ բժշկական համալսարանը հյուրընկալել էր Արարատի մարզի Այգավանի Գառնիկ Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին, ովքեր ներկա եղան առաջին օգնության դասընթացներին, ծանոթացան բժշկական համալսարանի գործունեությանը, շրջեցին թանգարանում։