Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հերթական հաջողությունները` ուսանողական մարզական խաղերում

Հերթական հաջողությունները`  ուսանողական մարզական խաղերում

ԵՊԲՀ ուսանողները, բժշկական կրթության հետ զուգահեռ, շարունակում են ակտիվորեն մասնակցել տարբեր միջոցառումների՝ լավագույնս դրսևորելով իրենց տարբեր բնագավառներում:

Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող ուժային եռամարտի մրցումներին ԵՊԲՀ ուսանողները կարողացել են տարբեր մրցանակների արժանանալ:

Տարբեր քաշային կարգում երկրորդ տեղ են գրավել Ռոբերտ Աճեմյանը, Վարազդատ Կիրակոսյանը և Լուիզա  Կագրամանովան, իսկ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արմենակ Տորոզյանը:

Նշենք, որ եռամարտի մրցումներին մասնակցել են 8 բուհերի ուսանողներ, իսկ բոլոր մրցանակակիրներն արժանացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերի, գավաթների և մեդալների: