Մարտի 13-20-ը բժշկական մայր բուհում անցկացվեց հերթական սպորտային միջոցառումը: Ներբուհական առաջնությանը մասնակցում էր 170 ապագա բժիշկ՝ ուժերը փորձելով բազկամարտ և ֆուտբոլ մարզաձևերից:
Բազկամարտում առաջին հորիզոնականները զբաղեցրին 50 կգ քաշային կարգում Մերի Ասատրյանը, 60 կգ քաշային կարգում ՝ Լիլիթ Խաչատրյանը, 65 կգ քաշային կարգում ՝ Արիգա Հովսեփյանը, 65+ կգ քաշային կարգում ՝ Աննա Հարութունովան, 60 կգ քաշային կարգում ՝ Սամվել Տարախչյանը, 70 կգ քաշային կարգում ՝ Վազգեն Առուշանյանը, 75 կգ քաշային կարգում ՝ Էդմոն Գաբոյանը, 80 կգ քաշային կարգում ՝ Մակիչ Աղաջանյանը, 95 կգ քաշային կարգում ՝ Միսաք Ավագյանը, 95 + կգ քաշային կարգում ՝ Սիգրան Ավետիսյանը, 80+ կգ քաշային կարգում (ձախ ձեռքով) Սերոբ Հարությունյանը:
Ֆուտբոլ մարզաձևում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրին հետևյալ թիմերը՝ «Ջավախք», «Էլիտա», «Արարատ»: Լավագույն խաղացող ճանաչվեց Հրաչ Գասպարյանը, իսկ դարպասապահ՝ Արշակ Գրիգորյանը: Մրցաշարը լավագույնս սպասարկվեց ԵՊԲՀ բուժկետի բժիշկների կողմից:
Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, հավաստագրերով:
Խաղերի նպատակը ոչ միայն ուսանողների ֆիզիկական պատրաստվածության խթանումն էր, այլև լավագույն մարզիկ-ուսանողներին բացահայտելը՝ հետագայում միջբուհական առաջնություններում մասնակցության համար։