Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հեռարձակվեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Mann Ki Baat-ը։
Հնդիկ ապագա բժիշկներն ապրիլի 30-ին ունկնդրեցին երկրի ղեկավարի 100-րդ ռադիոհաղորդումը։
Հանդիպմանը ներկա էին Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանը, Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ռահուլ Անիլ Սետհին։
Mann Ki Baat-ը (թարգմանաբար՝ «Խոսելով սրտի խորքից») հնդկական ռադիոհաղորդում է, որը վարում է վարչապետ Նարենդրա Մոդին։ Ռադիոհաղորդման ընթացքում նա դիմում է իր ժողովրդին All India Radio, DD National և DD News ռադիոկայանների միջոցով: Ծրագրի հիմնական նպատակն է երկխոսություն հաստատել երկրի քաղաքացիների հետ կառավարման առօրյա հարցերի շուրջ։