Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Հնդկական մշակութային գիշեր». տոնական ավանդույթը վերականգնվեց

«Հնդկական մշակութային գիշեր». տոնական ավանդույթը վերականգնվեց

ԵՊԲՀ հայ և հնդիկ ուսանողների համար նոյեմբերի 23-ը տոնական էր. 4 տարվա ընդմիջումից հետո վերականգնվեց արդեն 25 տարվա ավանդույթ դարձած «Հնդկական մշակութային գիշեր»-ը։

Այն համալսարանականները, որոնք երբևէ ներկա են եղել այս միջոցառմանը, կփաստեն․ այն հնդկական հարուստ մշակույթի հետ հաղորդակցվելու լավ հնարավորություն է։

Հյուրերին, մասնակիցներին ողջունեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմը, օտարերկրացիների կրթության պատասխանատուները։

Կարևորվեց դադարից հետո մշակութային երեկոյի անցկացումը՝ հայ-հնդկական բարեկամության, համագործակցության ամրապնդման տեսակետից։

Մեր երկրում կրթություն ստացող հնդիկ ուսանողներն ազգային հագուստով ներկայացրին երգեր ու պարեր, ինչպես նաև բազմազան խոհանոցը, առանց որի անհնար է պատկերացնել Հնդկաստանը։

Երկար սպասված տոնական երեկոյին ներկա էր շուրջ 400 հյուր։ Մշակութային գիշերը հաջողվեց՝ առիթ ընձեռելով ներկաներին զգալ Հայաստանում հնդկական շունչն ու ավանդույթները։