ԵՊԲՀ հնդիկ ուսանողները Հնդկաստանի դեսպանատանը մասնակցել են Անկախության օրվա տոնին նվիրված միջոցառմանը: Հնդիկ ապագա բժիշկները հանդես են եկել երաժշտական և պարային համարներով: Ուսանողները մասնակցել են նաև դրոշի ծածանման հանդիսավոր արարողությանը: Տոնակատարությանը ներկա է գտնվել ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Կիշան Դան Դիվալը:
Նշենք, որ բժշկական համալսարանում այսօր կրթություն ստացող ավելի քան 900 հնդիկ ուսանողների առաջադիմությունը, ինչպես նաև կարգապահական ու կեցությանը վերաբերող հարցերը բուհի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Արդեն 3 տասնամյակ է ԵՊԲՀ-ն Հնդկաստանի համար պատրաստում է բժիշկ մասնագետներ, որոնք այսօր աշխատում են ոչ միայն Հնդկաստանի, այլև աշխարհի հեղինակավոր բժշկական կազմակերպություններում: