Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կողմից ԵՊԲՀ պահպանության ծառայության աշխատակիցների համար կազմակերպվել էր ուսումնական վարժանք: Հրդեհային անվտանգության կանոնների պահպանումն էր մարտի 12-ին անցկացված միջոցառման մասնակիցների ուշադրության կենտրոնում:
ԵՊԲՀ պահպանության ծառայության աշխատակիցները գործընկերներին ներկայացրին հրդեհային անվտանգության պահպանման հիմնական պահանջները, հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ռիսկերը:
Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի նախաձեռնությամբ նման վարժանքների անցկացումը բժշկական համալսարանում շարունակական է: