Վահանաձև գեղձը (ՎԳ) փոքրիկ ներզատական (էնդոկրին) օրգան է, որը տեղակայված է պարանոցի վրա, կոկորդի հիմքի մոտ: Այս գեղձն արտադրում է հորմոններ (կոչվում են թիրեոիդ հորմոններ), որոնք կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակության տարբեր կարևորագույն օղակները: Մասնավորապես, վահանաձև գեղձն իր հորմոնների միջոցով մասնակցում է սրտանոթային համակարգի գործունեությանը, մարմնի ջերմաստիճանի և զանգվածի կարգավորմանը:
Աուտոիմուն թիրեոիդիտը, քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմը վահանաձև գեղձը և իր կողմից արտադրվող հորմոնները ընկալում է որպես օտար՝ արտադրելով հակամարմիններ, այսպիսով առաջացնելով աուտոիմուն հիվանդություն։
Այն կարող է դրսևորվել ինչպես հիպո, այնպես էլ` հիպերթիրեոիդիզմի ձևով, խպիպով` կամ առանց խպիպ:
Եթե վահանաձև գեղձը դառնում է գերակտիվ (հիպերթիրեոիդիզմ), թերակտիվ (հիպոթիրեոիդիզմ) կամ ենթարկվում է քաղցկեղային փոփոխությունների, առաջ են գալիս ամենատարբեր բնույթի առողջական խնդիրներ։
Վահանաձև գեղձի խնդիրները կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով և պատճառներով, այդ թվում՝
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` հազվադեպ, բայց հղիությունը նույնպես կարող է առաջացնել վահանաձև գեղձի խնդիրներ կամ սրացնել առկա խնդիրները: Չբուժելու դեպքում կարող են բարդություններ առաջանալ ինչպես մոր, այնպես էլ պտղի կամ նորածնի համար:
Մասնագետները աուտոիմուն թիրեոիդիտը բաժանում են երկու կլինիկական տարբերակների՝
Այն կարող է համարվել նաև դիֆուզ տոքսիկ խպիպ։ Իսկ եթե ախտանիշները առաջանում են կնոջ մոտ ծննդաբերությունից հետո, ապա համարվում է հետծննդյան թիրեոիդիտ:
Քանի որ վահանաձև գեղձի արտադրած հորմոնները կարգավորում են օրգանիզմում գրեթե բոլոր օրգան-համակարգերի գործունեությունը, ուստի դրանց խախտումը կարող է արտահայտվել կլինիկական տարբեր դրսևորումներով․ օրինակ՝ հիպերթիրեոզը (վահանագեղձի հորմոնների գերքանակն արյան մեջ) կարող է արտահայտվել սրտի ռիթմի խանգարմամբ, ավելի հաճախ՝ հաճախասրտությամբ, սիստոլիկ զարկերակային հիպերտենզիայով, քաշի նվազմամբ, ջերմության բարձրացմամբ, գերքրտնարտադրությամբ, ձեռքերի դողով, դյուրագրգիռ վիճակով՝ ընդհուպ մինչև փսիխոզով, լացկանությամբ, աշխատունակության անկմամբ, փորլուծությամբ, ախորժակի բարձրացմամբ, կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումներով:
Հիպոթիրեոզի դեպքում կարող են արտահայտվել հետևյալ ախտանշանները՝ քաշի ավելացում, զարկերակային ճնշման, հատկապես դիաստոլիկի բարձրացում, սրտի ռիթմի խանգարում՝ տիպիկ է դանդաղասրտությունը, փորկապություն, մազաթափություն, մաշկի չորություն, մշտական գերհոգնածություն, աշխատունակության անկում, դեպրեսիա, տրամադրության փոփոխություններ, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ, ընդհուպ մինչև չբերության զարգացում։ Շատ հաճախ հատկապես մեծահասակների մոտ՝ ելնելով ուղեկցող քրոնիկական հիվանդություններից, կլինիկական դրսևորումները կարող են և տիպիկ չլինել։
ՎԳ-ի չարորակ ուռուցքները (կարցինոմա, քաղցկեղ) այնքան էլ հաճախ չեն հանդիպում (մարդու մոտ հանդիպող բոլոր չարորակ ուռուցքների 1%-ից ոչ ավելի), բայց էնդոկրին համակարգի ուռուցքների շարքում ՎԳ-ի կարցինոմաները գերակշռում են: Չարորակ ուռուցքները ՎԳ-ում նախ զարգանում են որպես հանգույցներ: Հայտնի է, որ ՎԳ-ի հանգույցների մոտ 5%-ում առկա է չարորակ պրոցես: Եթե հիշենք, որ ՎԳ-ի հանգույցները հանդիպում են աշխարհի բնակչության 20-50%-ի շրջանում, ապա պարզ է դառնում, թե ինչքան տարածված հիվանդություն է ՎԳ-ի կարցինոման: Միայն ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է ՎԳ-ի քաղցկեղի 20.000 նոր դեպք:
Ըստ ԱԱԻ տարեգրքի տվյալների ՀՀ բնակչության շրջանում վահանագեղձի չարորակ նորագոյացություններով պացիենտների թիվը 2023թ.-ին կազմել է 3401, որից մեծ մասը` 2748-ը կանայք են, իսկ կյաքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով պացիենտների թիվը 2023թ.-ին կազմել է 396 դեպք, որից 332-ը հաստատման պահին եղել են հիվանդության I-II փուլերում:
Հայաստանում 2005թ․-ից ներդրվել է բնածին հիպոթիրեոզի կանխարգելման սքրինինգային ծրագիրը։ Այն է՝ նորածնի կրունկից վերցվում է արյուն՝ ծնվելուց 24-72 ժամվա ընթացքում և որոշվում է թիրեոտրոպ հորմոնը՝ ժամանակին բնածին հիպոթիրեոզը հայտնաբերելու համար, քանի որ որքան վաղ սկսվի երեխայի բուժումը փոխարինող հորմոնալ թերապիայով, այնքան ավելի քիչ կլինի երեխայի նյարդային համակարգի գործունեության խանգարումների զարգացման վտանգը։
Չնայած մեր երկիրը համարվում է յոդդեֆիցիտային գոտի, որի պատճառով նախկինում շատ տարածված էին յոդդեֆիցիտային հիվանդությունները՝ էնդեմիկ խպիպը, սակայն այժմ լայնամասշտաբ հետազոտությունները ցույց են տվել, որ կերակրի աղի յոդացման շնորհիվ Հայաստանի բնակչության շրջանում յոդի դեֆիցիտ չկա։ Հանրապետությունում հիվանդությունների տարածման մեծ տեմպը վկայում է այլ պատճառագիտական գործոնների՝ էկոլոգիայի, գենետիկայի մեծ դերի մասին։