Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ինդոնեզիայից՝ մեդալով

Ինդոնեզիայից՝ մեդալով

Ինդոնեզիայում կայացավ կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան, որին մասնակցեցին առաջին փուլը բարձր միավորներով հաղթահարած աշակերտները։

Հայաստանի դպրոցներից այդ աշակերտները 7-ն էին, երկուսը՝ «Հերացի» ավագ դպրոցից՝ 11-րդ դասարանցիներ Դոխոյան Մարիամը և Մանուկյան Լենան (ուսուցիչ Ռուբինա Հարությունյան)։

Երկրորդ փուլը հետազոտական աշխատանքների կիրառական հմտություններ էր պահանջում, ինչին մեր շնորհաշատ աշակերտները շատ լավ էին տիրապետում:

«Հերացի» դպրոցում բազմիցս կատարել էին հետազոտական, նախագծային աշխատանքներ և մասնակցել տարբեր մրցույթների։ Հաղթանակը չուշացավ: Լենա Մանուկյանը վաստակեց արծաթ, իսկ Մարիամ Դոխոյանը՝ բրոնզե մեդալ։

Շնորհավորում ենք մեր խելացի աշակերտներին և նրանց ուսուցչին։

Շարունակական հաղթանակներ և մեդալներ ենք մաղթում: