Իսկ դուք լսե՞լ եք «Մաթիլդայի էֆեկտի» մասին

Իսկ դուք լսե՞լ եք «Մաթիլդայի էֆեկտի» մասին

Կանանց մեկամսյակի կապակցությամբ որոշել ենք օգտվել առիթից՝ ընդգծելու պատմականորեն տեղի ունեցած անարդարությունները կանանց նկատմամբ՝ համառոտ ակնարկ կատարելով «Մաթիլդայի էֆեկտ» անվամբ հայտնի հասկացությանը: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն այս երևույթին, տեղեկացնում ենք, որ այն ոչ մի կապ չունի Ռոալդ Դալի «Մաթիլդա» պատմության հետ…

«Մաթիլդայի էֆեկտ»-ը կապված է կանանց գիտական ներդրումների և նվաճումների թերագնահատման կամ անտեսման հետ` ի տարբերություն տղամարդ գործընկերների, որոնց չափազանց մեծ ուշադրություն է դարձվել:

«Մաթիլդայի էֆեկտ» տերմինը առաջին անգամ կիրառվել է 1993թ.-ին պատմաբան Մարգարեթ Վ. Ռոսիտերի կողմից, որն այն անվանել է ֆեմինիստ և սուֆրաժիստ Մաթիլդա Գեյջի անունով, որը 19-րդ դարում պայքարել է կանանց իրավունքների համար և ինքն անձամբ խտրական վերաբերմունքի էր արժանացել այս տեսակի մասնագիտական կողմնակալության պատճառով:

«Մաթիլդայի էֆեկտ»-ը նկատվել է գիտության, ինչպես նաև մշակույթի տարբեր ոլորտներում, որտեղ կանանց ներդրումը տարաբնույթ բնագավառների  զարգացման և առաջխաղացման գործում հաճախ թերագնահատվել է: Չնայած այն հանգամանքին, որ կանայք որոշիչ դեր են խաղացել գիտության հաշվողական ոլորտների պատմության մեջ, նրանց աշխատանքը հաճախ վերագրվում էր տղամարդ գործընկերներին կամ մնում էր տղամարդ գործընկերների ստվերում:

Թեոդոր Մելֆիի «Hidden Figures» ֆիլմի շնորհիվ, որը թողարկվել է 2016 թվականին, «Մաթիլդայի էֆեկտի» ամենահայտնի օրինակներից մեկն է, որը  Քեթրին Գոբլ Ջոնսոնի մասին էր։

Աֆրոամերիկացի մաթեմատիկոս Քեթրին Ջոնսոնը կարևոր դեր է խաղացել 1960-ականներին ՆԱՍԱ-ի տիեզերական թռիչքների հետագծերը հաշվարկելու գործում, ներառյալ «Ապոլոն 11»-ի` լուսնի վրա կատարած վայրէջքը: Այնուամենայնիվ, նրա ներդրումը հաճախ մնում էր չճանաչված և թերագնահատված, և միայն ֆիլմի թողարկումից հետո նա ավելի մեծ ճանաչում ստացավ: Բացի այդ, Դորոթի Վոգանի և Մերի Էքսոնի ներդրումները, որոնք նույնպես նշվել են ֆիլմում, և անթիվ այլ կանանց ներդրումները տիեզերական ծրագրում 1960-ականներին:

«Մաթիլդայի էֆեկտ»-ը կարելի է դիտարկել մշակույթի, գիտության, տեխնոլոգիայի և նորարարության բոլոր ոլորտներում: Սկսած Ռոզալինդ Ֆրանկլինից՝ բրիտանացի քիմիկոս, որը կարևոր դեր է խաղացել ԴՆԹ-ի կառուցվածքի հայտնաբերման գործում, Չիեն-Շիունգ Վուն՝ չին-ամերիկացի ֆիզիկոս, որը կարևոր ներդրում է ունեցել Մանհեթենի նախագծում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մինչև ավստրիացի ֆիզիկոս Լիզա Մեյթներին, որն առանցքային դեր է խաղացել միջուկային տրոհման գործընթացի հայտնաբերման գործում: Այս բոլոր կին նորարարներն անտեսվել են` հօգուտ իրենց տղամարդ գործընկերների, երբ խոսքը վերաբերում էր Նոբելյան մրցանակներին:

Մարթա Գոթյեն հայտնաբերեց Դաունի համախտանիշի քրոմոսոմային ծագումը, բայց տարիներ շարունակ այդ պատիվը կրում էր բացառապես իր տղամարդ գործընկերը:

Ալիս Բոլը բորոտությունը բուժելու համար մշակել է չոլմուգրա յուղի ներարկային ձևը, որը 20 տարի օգտագործվել է բորոտությունը բուժելու համար: Նրա մահից հետո Արթուր Դինը շարունակել է նրա աշխատանքը, և շուտով այդ ներարկումները պահանջված են դարձել և ուղարկվել աշխարհով մեկ՝ բորոտությունը բուժելու համար («Դինի Մեթոդը»): Սակայն Դինը երբեք Բոլին չի վերագրել առաջնային հայտնագործությունը:

Սրանք բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսն են՝ ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ: Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Մաթիլդայի էֆեկտը» դեռ իրականություն է, չնայած այն սովորաբար (ոչ միշտ) ավելի նրբանկատորեն է կատարվում, քան անցած տասնամյակների ընթացքում: Որոշ սովորական ժամանակակից դրսևորումներ ներառում են կին գիտնականների անհամաչափ թվով մրցանակների անվանակարգեր և հաղթանակներ, կին գիտնականների ուսումնասիրությունների վկայակոչում և համագործակցության հնարավորություններ, հատկապես որոշ` ավելի կարծրատիպային տղամարդկային ոլորտներում:

«Մաթիլդայի էֆեկտի» այս օրինակները միայն սառցաբեկորի գագաթն են, երբ խոսքը վերաբերում է նշանավոր կին նորարարներին, որոնց աշխատանքները մերժվել կամ չեն ճանաչվել: Այս կանայք և շատ ուրիշներ պատմության ընթացքում զգալի ներդրում են ունեցել տեխնոլոգիական առաջընթացի և նորարարության մեջ, բայց նրանց նվաճումները հաճախ անտեսվել, թերագնահատվել կամ վերագրվել են տղամարդ գործընկերներին:

Եվ չնայած կան անհամար հայտնի օրինակներ, երբ տղամարդիկ «գողանում են» նորարարության ճանաչումը այլ տղամարդկանցից, «տղամարդկանց կողմից տղամարդկանցից գողանալու» օրինակները (ենթադրաբար) չեն հանգեցրել գենդերային կողմնակալության, գենդերային կարծրատիպերի, և խտրականության մի քանի տրիլիոն դոլար արժողությամբ արդյունաբերություններում ներկայացուցչության բացակայություն:

«Մաթիլդայի էֆեկտ»-ը համակարգչային գիտության մեջ ընդգծում է տեխնոլոգիայի մեջ կանանց ներդրման ճանաչման և գնահատման կարևորությունը և այս ոլորտում ավելի մեծ գենդերային հավասարության հասնելու անհրաժեշտությունը: Անդրադառնալով գենդերային նախապաշարմունքների խնդրին և ավելացնելով բազմազանությունը տեխնոլոգիական և նորարարական ոլորտներում՝ կանայք կարող են նպաստել նորարարության, ստեղծագործականության և առաջընթացի ավելի արագ ընդունմանը` վերջ դնելով այն կարծրատիպին, որ կանայք միայն լավ տնային տնտեսուհի կարող են լինել:

Հ.Գ. Չմոռանանք, որ ի սկզբանե մարտի 8-ը եղել է կանանց իրավունքների պաշտպանության օր: Եկե՛ք շարունակենք այդ լավ ավանդույթը և մշտապես պահպանենք օրվա խորհուրդը: