Շարունակվում են «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի» ստեղծման շրջանակում իրականացվող թիրախային սեմինարները։ Այս անգամ ԵՊԲՀ հյուրը Իսրայելի Վայզմանի գիտության ինստիտուտի (Weizmann Institute of Science) հայազգի նեյրոկենսաբան, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Էդուարդ Կորկոտյանն էր, իսկ թիրախում՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն»-ի էլեկտրոֆիզիոլոգիական լաբորատորիան:
Կենսաքիմիայի ամբիոնում նեյրոկենսաբանը հանդես եկավ դասախոսությամբ: Նա ողջունելով ներկաներին, նշեց, որ անչափ ուրախ է գտնվել Հայաստանում և հանդես գալ մասնագիտական դասախոսությամբ:
Նա ոլորտի մասնագետների, ուսանողների հետ կիսվեց իր հարուստ փորձով` խոսելով նյարդագիտության արդի խնդիրների, գլխուղեղի ուսումնասիրման էլեկտրաֆիզիոլոգիական և գլխուղեղի վիզուալիզացման կալցիում կախյալ մեթոդների, նեյրոնալ կապերի և այլնի մասին:
Պրոֆեսոր Կորկոտյանը երիտասարդներին տվեց մի շարք խորհուրդներ նեյրոններից ստացված բջջային կուլտուրաների հետ աշխատանքի վերաբերյալ և խոստացավ, որ իր այցելությունները լինելու են պարբերաբար: