Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կամավորագրված ապագա պլաստիկ միկրովիրաբույժը տեսել է մահվան սահամանագծին գտնվող, մահից չվախեցող զինվորների

Կամավորագրված ապագա պլաստիկ միկրովիրաբույժը տեսել է մահվան սահամանագծին գտնվող, մահից չվախեցող զինվորների

Ամեն օր մարդկանց առողջացնելու և լիարժեք կյանք վերադարձնելու համար պայքարող «Սպիտակ բանակի» զինվորներն իրենց առաքելությունը շարունակեցին նաև պատերազմական պայմաններում: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Հարութ Խաչատրյանն Արցախյան պատերազմի ընթացքում մասնագիտական պարտքն իրականացրել է Գորիսի բժշկական կենտրոնում, որտեղ Արցախից տեղափոխում էին տարբեր աստիճանի վնասվածքներով վիրավորների: «Դիմել եմ հոկտեմբերի 1-ին որպեսզի մեկնեմ ռազմաճակատ կամ ճակատին մոտ, և հոկտեմբերի 18-ին տեղափոխվել եմ Գորիս»,-նշում է ԵՊԲՀ սովորողն՝ ավելացնելով, որ չէր կարողանում համակերպվել՝ իր Երևանում գտնվելու հետ՝ իմանալով, որ իր ծննդավայր Սյունիքի քաղաքների ու գյուղերի մատույցներում մարտեր են ընթանում:  

Ապագա պլաստիկ վիրաբույժը միշտ գիտակցել է, որ ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսել. ինչ-որ չափով հոգեպես պատրաստ է եղել, և կարծում է՝ կարողացել է անել այն, ինչի համար կամավորագրվել էր: «Մասնագիտական առումով պատրաստ էի այնքանով, որ սովորել եմ շատ պրոֆեսիոնալ մասնագետներից: Իմ՝ Գորիսում եղած օրերին, վիրահատել ենք 62 տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդի»,-ասում է Հարութ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ բժիշկը պետք է լինի մարդասեր և օգնի բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած մարդու: 

Նա ականատես է եղել անմարդկային դաժանության, հանդիպել մահվան սահամանագծին գտնվող, սակայն մահից չվախեցող զինվորների: «Ընկերոջս՝ անոթային վիրաբույժ Արման Հովհաննիսյանի հետ վիրահատել ենք Մանուկ անունով մի տղայի, որի վերքերին խաղաղ պայմաններում անգամ մոտ չէինք գնա: Նրա կյանքը փրկել ենք՝ դադարեցնելով խոշոր տրամաչափի անոթներց արյունահոսությունը: Այլ տարբերակ չունեինք, քանի որ, թեկուզ, շատ երիտասարդ և անփորձ, բայց ես հոսպիտալի միակ միկրովիրաբույժն էի, իսկ Արմանը՝ միակ անոթային վիրաբույժը»,-պատմում է օրդինատորը, որը, մասնագիտական կայացման ճանապարհին անցնելով նաև պատերազմի միջով, դադարել է զարմանալ:

«Այդ ընթացքն անպայմանորեն կունենա ազդեցություն իմ հետագա գործունեության վրա։ Զարմանալու կարողությունն անդարձելի կորցնելուն զուգահեռ, հասկացա, որ պետք է սովորենք ունենալ ինքնադննադատական վերլուծություն»,-շեշտում է ապագա պլաստիկ վիրաբույժը:

Հարութ Խաչատրյանը 7-8 տարեկանում գիտեր, որ ընտրելու է բժշկի մասնագիտությունը՝ չնայած նրան, որ ընտանիքում բժիշկներ չկան: «Պլաստիկ միկրովիրաբուժությունն ամենաբարդ և ամենահետաքրքիր մասնագիտություններից է: Ինձ գրավել է նրա բազմապրոֆիլ լինելը»,-եզրափակում է ԵՊԲՀ սովորողը, ում համար մասնագիտացման ընտրության հարցում կարևոր օրինակ են եղել նաև ավագ ավագ կոլեգաների անձնական և մասնագիտական որակները։

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper