Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Կանխարգելիչ բժշկություն» խորագրով ուսանողական գիտաժողով

«Կանխարգելիչ բժշկություն» խորագրով ուսանողական գիտաժողով

Ապրիլի 8-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում անցկացվեց «Կանխարգելիչ բժշկություն» խորագրով ուսանողական գիտաժողով` կազմակերպված ԵՊԲՀ կանխարգելիչ բժշկագիտական առարկաների ուսումնամեթոդական խորհրդի կողմից:

«Ջրծաղիկ, համաճարակային իրավիճակը ՀՀ-ում, կանխարգելման հեռանկարը», «Կարմրուկի համաճարակաբանական իրավիճակը աշխարհում և Հայաստանում» «B խմբի ստրեպտոկոկը որպես նեոնատալ վարակի հարուցիչ», «Բոտուլիզմ, բռնկում՝պայմանավորած բժշկական միջամտությամբ», «Գենետիկորեն մոդիֆիկացված սննդի հիգիենիկ բնութագիրը», «Կապիկի ծաղիկ», «Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը և կողմնակի ազդեցությունները». շուրջ երկու տասնյակ զեկույցների թեմաներն էին, որոնք ներկայացվեցին համալսարանականների կողմից: