ՀՀ կառավարության օգոստոսի 15-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:
Հաստատված որոշման համաձայն, ԵՊԲՀ-ն հայտարարում է Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն:
Ստորև ներկայացվում են ՀՀ-ում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
|
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ |
օրդինատուրա |
|
Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա |
1 |
|
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
2 |
|
Նեոնատոլոգիա |
1 |
|
Մանկական սրտաբանություն /կարդիոլոգիա/ |
1 |
|
Ուռուցքաբանություն |
1 |
|
Հոգեբուժություն |
1 |
|
Արյունաբանություն /հեմատոլոգիա/ |
1 |
|
Մանկական արյունաբանություն և ուռուցքաբանություն |
2 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
10 |
ՀՀ առողջապահության նախարարություն
|
Մասնագիտություն |
Քանակ |
|
Լաբորատոր ախտորոշում |
3 |
|
Ընդհանուր վիրաբուժություն |
4 |
|
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
4 |
|
Ակնաբանություն |
2 |
|
Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
2 |
|
Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ |
2 |
|
Նյարդաբանություն |
4 |
|
Ընտանեկան բժշկություն |
6 |
|
Պալարախտաբանություն /ֆտիզիատրիա/ |
1 |
|
Հոգեբուժություն |
2 |
|
Մանկաբուժություն |
4 |
|
Նեոնատոլոգիա |
2 |
|
Ներքին բժշկություն |
4 |
|
Ինֆեկցիոն հիվանդություններ |
1 |
|
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա |
2 |
|
Ճառագայթային ախտորոշում |
2 |
|
Սրտաբանություն /կարդիոլոգիա/ |
2 |
|
Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ |
1 |
|
Շտապբուժօգնություն |
4 |
|
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
2 |
|
Ուրոլոգիա |
1 |
|
Մաշկաբանություն և վեներոլոգիա |
1 |
|
Մեղրիի հատկացվող տեղեր |
2 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
58 |
Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ, յուրաքանչուր օր բացի շաբաթ-կիրակի օրերից, մինչև ժամը 15:00-ն: Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին:
Դիմումները պետք է ներկայացնել ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ:
Հարցերի դեպքում զանագահարել +374 11 621 000, ներքին՝ 365, 366, 428, 429:
Հայտարարության տպագիր տարբերակը լույս կտեսնի «Կրթություն» շաբաթաթերթի օգոստոսի 21-ի համարում: