Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

ՀՀ կառավարության օգոստոսի 13-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:

Հաստատված որոշման համաձայն, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է կլինիկական օրդինատուրայի ընդունելություն:

Ստորև ներկայացվում են ՀՀ-ում 2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ՝ ՀՀ առողջապահության և ՀՀ կրթությաՆ, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարություններին տրամադրված կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն ըստ  մասնագիտությունների:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵՐ

(ՆՊԱՏԱԿԱՅԻՆ) 

Մասնագիտություն

Քանակ

Լաբորատոր ախտորոշում

2

Ընդհանուր վիրաբուժություն

2

Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

8

Ակնաբանություն

1

Մանկաբարձություն և գինեկոլոգիա

1

Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/

2

Նյարդաբանություն

3

Ուրոլոգիա

1

Ընտանեկան բժշկություն

6

Հոգեբուժություն

1

Մանկական հոգեբուժություն

1

Մանկաբուժություն

3

Նեոնատոլոգիա

2

Ներքին բժշկություն     

4

Ինֆեկցիոն հիվանդություններ   

3

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

1

Ճառագայթային ախտորոշում

4

Սրտաբանություն /կարդիոլոգիա/

3

Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/

2

Շտապբուժօգնություն

2

Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

2

Համաճարակաբանություն

2

Դատաբժշկական փորձաքննություն

1

Մեղրիի հատկացվող տեղեր

1

ԸՆԴԱՄԵՆԸ

58

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԵՐ                                                 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Քանակ

Ինֆեկցիոն հիվանդություններ   

2

Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ

1

Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

4

Մանկական անեսթոզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

3

ԸՆԴԱՄԵՆԸ

10

  

Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ, յուրաքանչուր օր բացի շաբաթ-կիրակի օրերից, մինչև ժամը 16:00-ն: Արդյունքները կամփոփվեն  սեպտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին:

Նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ /բնօրինակները սկանավորված/ 

  1. Ռեկտորին ուղղված դիմում
  2. Անհատական տվյալների թերթիկ
  3. Դիպլոմ/ներ/ (բակալավրի, մագիստրոսի, ինտեգրված անընդհատ կրթության)
  4. Դիպլոմ/ներ/ի հավելվածներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ինտեգրված անընդհատ կրթություն)
  5. Անձնագիր և սոց. քարտ /ՀԾՀ տեղեկանք/ կամ նույնականացման քարտ՝ 2 /երկու/ կողմերը,
  6. Արական սեռի անձինք նաև Զին.գրքույկ (բոլոր էջերը)
  7. 1 լուսանկար 3×4 չափի

Դիմումները պետք է ներկայացնել ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, կամ առցանց՝ admissions.postgraduate.gm@ysmu.am  էլեկտրոնային հասցեով։

 Հարցերի դեպքում զանագահարել +374 11 621 000, ներքին՝ 365, 366, 428, 429: