«Կլինիկական փորձարկումների նախադրյալները»՝ գերմանացի պրոֆեսորի դասախոսությունը

«Կլինիկական փորձարկումների նախադրյալները»՝ գերմանացի պրոֆեսորի դասախոսությունը

Բժշկական համալսարանում անցկացվեց Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի Կլինիկական դեղաբանության պրոֆեսոր Քրիստոֆ Գլայտերի դասախոսությունը բժիշկների, երիտասարդ հետազոտողների և ուսանողների համար։

Գերմանացի մասնագետը համակարգել է 200-ից ավելի կլինիկական փորձարկում՝ որպես գլխավոր հետազոտող:

Նախքան դասախոսության մեկնարկը, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, ողջունելով ուսանողներին, նշեց, որ նման դասախոսությունները շատ են լինելու և ձևավորելու են համապատասխան գիտակրթական միջավայր:

Քրիստոֆ Գլայտերի դասախոսությունները կրում էին «Կլինիկական փորձարկումների նախադրյալները» և «Սեփական նախաձեռնությամբ իրականացվող փորձարկումներ» խորագրերը։

Պրոֆեսորը ներկայացրեց կլինիկական փորձարկումների հիմնական սկզբունքները: «Ձեզ հարկավոր է ամեն ինչ ստանդարտացնել՝ կլինիկական փորձարկման ընթացքում հստակ տվյալներ ունենալու համար», – նշեց մասնագետը։

Քրիստոֆ Գլայտերն առաձնացրեց արդյունավետությունը, ապահովությունը և որակը՝ որպես կլինիկական փորձարկման անհրաժեշտ սկզբունքներ, իսկ փաստաթղթավորումը՝ որպես կլինիկական փորձարկումների և արդյունքի գրանցման նախապայման։

Դասախոսության ավարտին պրոֆեսորը պատասխանեց կլինիկական դեղագետների և հետազոտողների հարցերին։

Անվանի հյուրը ԵՊԲՀ այցելել է Horizon 2020 COBRAIN ծրագրի շրջանակում և մինչև ապրիլի 7-ը հագեցած օրակարգով կանցկացնի հանդիպում-քննարկումներ, հանրային դասախոսություններ, ճանաչողական այցեր: