Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագիրը շարունակվում է

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագիրը շարունակվում  է

Մայիսի 14-ին ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում տեղի ունեցավ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում կազմակերպված առաջատար մասնագետների հերթական ընդունելությունը:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կատարվել է 68 անվճար խորհրդատվություն՝ 16%-ով պակաս նախորդ շաբաթվա ցուցանիշից, տրվել է վիրահատության 5 ցուցում (16 նախորդ շաբաթ), այդ թվում ակնաբուժական՝ 4: Առավել շատ խորհրդատվություններ արվել են ակնաբույժի՝ 12, վնասվածքաբանի` 10 և ուրոլոգի կողմից՝ 9: Մարտի 12-ից նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 65-ը (+9 նախորդ շաբաթվա համեմատ):

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում՝ 21 խորհրդատվություն` 5-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ: Առավել շատ խորհրդատվություններ արվել են մանկական ներզատբանի՝ 6 և մանկական ՔԿԱ՝ 4 կողմից:

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ՝ 36 խորհրդատվություն, 10-ով ավելին նախորդ շաբաթվա համեմատ, տրվել է վիրահատության 13 ցուցում (2-ով ավելին նախորդ շաբաթվա համեմատ), այդ թվում 3-ական անոթային վիրաբույժի և ՔԿԱ կողմից: Առավել շատ խորհրդատվություններ արվել են թերապևտի՝ 8, և գաստրոէնտերոլոգի՝ 5 կողմից: Ծրագրի մեկնարկից սկսած նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 84-ը (+9 նախորդ շաբաթվա համեմատ):

Ընդամենը՝ 125 խորհրդատվություն (6%-ով պակաս) և 18 վիրահատության ցուցում (15-ով պակաս):

Ընդհանուր առմամբ` «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում արդեն կատարվել է 1792 խորհրդատվություն, տրվել է 316 վիրահատական միջամտության ցուցում, կատարվել է 158 վիրահատություն (50%), այդ թվում 9 գինեկոլոգիական:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti bettilt betpas betpas hititbet giriş bankobet betpas hititbet kralbet betpas bettilt bettilt rokubet restbet betorder betpas bankobet supertotobet betmarino betorder giriş rokubet betorder betpark betmarino hititbet hititbet melbet betpas supertotobet betgaranti betpas matadorbet matadorbet casinovale matadorbet matbet matbet giriş Matbet supertotobet dumanbet dumanbet matbet rokubet bankobet deneme bonusu dumanbet mariobet betgaranti betgit betvole restbet betcio matadorbet