Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի մեկնարկից ի վեր կատարվել է 1901 խորհրդատվություն

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի մեկնարկից ի վեր կատարվել է 1901 խորհրդատվություն

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի մեկնարկից` մարտի 12-ից ի վեր համալսարանական բժիշկների կողմից կատարվել է 1901 խորհրդատվություն, տրվել է 334 վիրահատական միջամտության ցուցում, կատարվել է 174 վիրահատություն (52%), այդ թվում 9 գինեկոլոգիական:

Մայիսի 21-ին ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում տեղի ունեցավ առաջատար մասնագետների հերթական ընդունելությունը:

«Հերացի» թիվ 1, «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում կատարվել են՝

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ 69 խորհրդատվություն՝ 1-ով պակաս նախորդ շաբաթվա ցուցանիշից, տրվել է վիրահատության 12 ցուցում (5 նախորդ շաբաթ), այդ թվում ակնաբուժական՝ 6: Առավել շատ խորհրդատվություններ արվել են ակնաբույժի՝ 11, վնասվածքաբանական, ՔԿԱ, նյարդաբանական՝ 7-ական: Մարտի 12-ից նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 70-ը (+5 նախորդ շաբաթվա համեմատ):

«Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ 20 խորհրդատվություն` 1-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ: Առավել շատ խորհրդատվություններ արվել են մանկական ներզատբանի՝ 8 և մանկական ՔԿԱ՝ 4 կողմից:

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ՝ 20 խորհրդատվություն, 16-ով ավելին նախորդ շաբաթվա համեմատ, տրվել է վիրահատության 7 ցուցում (6-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ), այդ թվում 2 անոթային վիրաբույժի կողմից: Առավել շատ խորհրդատվություններ արվել են թերապևտի՝ 5, և գաստրոէնտերոլոգի՝ 4 կողմից: 12.03.2022 թվականից նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 95-ը (+11 նախորդ շաբաթվա համեմատ):

Ծրագիրը կշարունակվի մինչև հունիսի 18-ը: