Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում արդեն կատարվել է շուրջ 1400 խորհրդատվություն

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում արդեն կատարվել է  շուրջ 1400 խորհրդատվություն

ԵՊԲՀ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի մեկնարկից սկսած համալսարանական մասնագետների կողմից կատարվել է 1350 խորհրդատվություն, տրվել է 232 վիրահատական միջամտության ցուցում, կատարվել է 99 վիրահատություն (43%), այդ թվում 8 գինեկոլոգիական:

Ապրիլի 14-ին համալսարանական հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ ծրագրի շրջանակում կազմակերպված առաջատար բժիշկների հերթական ընդունելությունը:

Նշված օրը  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կատարվելու է  112 խորհրդատվություն, նախորդ շաբաթվա համեմտատությամբ 42%-ով ավելին, տրվել է վիրահատության 13 ցուցում (14 նախորդ շաբաթ), այդ թվում ակնաբուժական՝ 5, գինեկոլոգիական՝ 4: Առավել շատ խորհրդատվություններ արվել են ակնաբույժի՝ 18, գինեկոլոգի՝ 13 և ուրոլոգի կողմից՝ 11:  Մարտի 12-ից` ծրագրի մեկնարկից սկսած նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 37-ը, որից 3-ը՝ նախորդ շաբաթվա համեմատ:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում կատարվել է 39 խորհրդատվություն, 3-ով ավելի նախորդ շաբաթվա համեմատ: Առավել շատ խորհրդատվություններ արվել են մանկական ՔԿԱ՝ 8, մանկական վարակաբանի, մանկական ներզատաբանի և մանկական նյարդաբանի կողմից՝ յուրաքանչյուրը 6-ական:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կատարվել է 44 խորհրդատվություն, 5-ով ավելի նախորդ շաբաթվա համեմատ, տրվել է վիրահատության 14 ցուցում (5-ով ավելի նախորդ շաբաթվա նկատմամբ), այդ թվում 3-ական անոթային վիրաբույժի, ընդհանուր վիրաբույժի ու ՔԿԱ կողմից: Առավել շատ խորհրդատվություններ արվել են թերապևտի՝ 13, գաստրոէնտերոլոգի, անոթային վիրաբույժի և ընդհանուր վիրաբույժի կողմից՝ յուրաքանչյուրը 5-ական: Մարտի 12-ից նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 54-ը (+13 նախորդ շաբաթվա համեմատ): Ընդամենը՝ 195 խորհրդատվություն (33%-ով ավելին) և 27 վիրահատության ցուցում (3-ով ավելի):