Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

73-ամյա պացիենտի բարեհաջող ելքով հերթական վիրահատությունը

73-ամյա պացիենտի բարեհաջող ելքով հերթական վիրահատությունը

Հաճախ հանդիպող հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է հիվանդության բուժմամբ զբաղվել խնդիրների առաջացման վաղ շրջանում:

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագիրը բարեհաջող իրականացնելով սահմանված նպատակը՝ համալսարանական՝ Հերացի» թիվ 1, «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցներում շարունակում է քաղաքացիների շրջանում տարածված հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը:

Ծրագրի շրջանակում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կլինիկայում 73-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է ինֆրավեզիկալ օբստրուկցիա, շագանակագեղձի հիպերպլազիա, որը համարվում է հաճախ հանդիպող հիվանդություն, հատկապես, 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ: Այս հիվանդության ախտանշաններն են՝ դժվարամիզություն, գիշերային հաճախամիզություն, միզարձակման շիթի նվազում, միզարձակման ուշացում, երկարացած միզարձակություն, միզարձակման անզուսպ ցանկություն, միզապարկի ոչ լիարժեք դատարկման զգացողություն:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կլինիկայում 73-ամյա տղամարդու համար, որպես հիվանդության բուժման եղանակ, ընտրվել է շագանակագեղձի տրանսուրետրալ (ներմիզուկային) մասնահատումը: Այն համարվում է բուժման լավագույն տարբերակ` հատկապես շագանակագեղձի ադենոմայի միջին և արտահայտված ախտանշանների ժամանակ:

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում վիրաբուժական միջամտությունն իրականացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանի կողմից, որին մասնակցել է նաև Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կլինիկայի բժիշկ-ուրոլոգ Գևորգ Հարությունյանը:

Վիրահատությունն անցել է բարեհաջող, հիվանդի վիճակը գնահատվում է բավարար:

Շատ կարևոր է բուժմամբ զբաղվել հիվանդության վաղ շրջանում, երբ դեռ միզապարկի և երիկամի ախտահարում չկա:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կլինիկայում շագանակագեղձի հիպերպլազիայի բուժման արդյունավետ եղանակ է համարվում ներմիզուկային մասնատումը կամ տրանսուրետրալ ռեզեկցիան։ Այս վիրահատությունը կատարվում է ողնուղեղային անզգայացման ներքո, երբ հատուկ գործիք է անցկացվում միզուկի միջոցով մինչև միզապարկ ու կատարվում է ցիստոսկոպիա: Այնուհետև գործիքը փոխարինվում է ռեզեկտոսկոպով (այն գործիքը, որի միջոցով կատարվում է վիրահատությունը), և կատարվում է շագանակագեղձի գերաճած հյուսվածքի մասնատում։ Ադենոմայի կտորները հեռացվում են միզապարկի լվացման միջոցով, կատարվում է նաև արյունահոսող անոթների կուագուլիացիա (այրում)։ Վերջում տեղադրվում է եռաճյուղ ուրետրալ ֆոլեյ կաթետր (խողովակ, որի միջոցով մի կողմից միզապարկը լվացվում է ստերիլ հեղուկով ու մյուս կողմից դուրս բերվում այն)։ Վերջինս հեռացվում է, երբ հիվանդի մեզը մաքրվում է, դա սովորաբար լինում հետվիրահատական 2-3-րդ օրերին, այնուհետև հիվանդը միզում է բնական ճանապարհով, որոշվում է մնացորդային մեզը, և տրվում են համապատասխան խորհուրդներ։

Շագանակագեղձի ներմիզուկային մասնատման բացարձակ հակացուցումները կարող են կապված լինել ուղեկցող ծանր հիվանդությունների հետ (սիրտ֊անոթային, թոքային, արյան մակարդելիության խանգարումներ, քրոնիկ երիկամային անբավարարություն, շաքարային դիաբետ և այլն)։

Վիրահատական ցուցումներն են՝ ստորմիզապարկային խցանումները (հատկապես շագանակագեղձի բարորակ գերաճը), շագամակագեղձի ադենոմայով պայմանավորված միզուղիների բորբոքումները, արյունամիզությունը, միզակապությունը, միզապարկի քարերը, ինչպես նաև միզապարկի և երիկամների ախտահարումը։

Կարևորելով «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի հանրայնացումը և ավելի մեծ թվով քաղաքացիների ներգրավումը՝ հիշեցնենք, որ «Հերացի» թիվ 1, «Մուրացան» և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցների հմուտ մասնագետները կատարում են հիվանդությունների անվճար ախտորոշում, իսկ վիրահատական բուժումը համապատասխան ցուցման դեպքում ՝ 50 տոկոս զեղչով:

Բժշկական համալսարանի կողմից նախաձեռնված և քաղաքացիների շրջանում հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումը կշարունակվի մինչև հունիսի 18-ը:

 

yemek tarifleri betpark rokubet melbet rokubet betpark madridbet rokubet betpark hititbet rokubet supertotobet supertotobet betpark betgaranti betgaranti xslot